| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետի խոսքով, հիվանդացության այս նկատելի աճի հիմնական պատճառը բնակչության կողմից հակահամաճարակային կանոնների չպահպանելն է. ռազմական դրության պայմաններում բոլորի ուշադրությունը ուղղված է դեպի արտաքին թշնամին, եւ շատերը մոռանում են կորոնավիրուսային վարակի մասին, որը, թուլացնելով թիկունքը, լուրջ վտանգ է ներկայացնում թե քաղաքացիական բնակչության, թե զինվորների համար:
«Հաշվի առնելով մեր ազգի հայրենասիրությունը, մեր ազգի հզորությունը, բոլորը ոտքի են կանգնել արտաքին թշնամու դեմ պայքարը մղելու համար: Տարբեր կամավորական ջոկատներ են ստեղծվում, հավաքագրվում են տարբեր օգնություններ: Սակայն այդ ընթացքում մարդկային կուտակումների արդյունքում, որեւէ մեկը անվտանգության կանոնները չի պահում, եւ սա կարող է բերել նրան, որ հիվանդությունը կարող է տարածվել եւ հասնել մեր զինվորին, ով սահմանին է կանգնած, եւ դրանով թուլացնել մեր զինվորի կամքը եւ առողջությունը: Սա զգոնության եւ սթափության կոչ է: Մենք հզոր ազգ ենք եւ կարող ենք միասնական պայքարել այս հիվանդության դեմ», - ասաց մասնագետը:
Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար մասնագետրը հորդորում է հետեւել 3 պարզ կանոններին՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն: