|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կ.Պոլսի 39 շրջաններում 5000 ոստիկանի մասնակցությամբ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 113 մարդ:
Ըստ AA-ի՝ գործողության շրջանակներում ստուգվել են 27.838 մարդու անձնական տեղեկությունները:
Իրականացված գործողությունների ընթացքում ոստիկանությունն առգրավել է 24 չլիցենզավորված ատրճանակ, 90 գրամ թմրանյութ և 21 շիշ գողացված խմիչք:
Ի դեպ, չի նշվում, թե ձերբակալված անձինք կասկածվում են ԻՊ-ի կամ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամ լինելու մեջ: