Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կատարած աշխատանքները, շտկման կարիք ունեցող բացթողումները:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը ներկայացվել են ենթակա զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, զինծառայողների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է պատվոգրով և արժեքավոր նվերով: ՊՆ կայքի հաղորդմամբ՝ Արտավազդ Հակոբյանը 16,23 վայրկյանում «Խեցգետին» դիրքում որովայնի վրա է պահել 113 կգ 150 գ կշռաքարեր` դառնալով Գինեսի համաշխարհային ռեկորդակիր: