Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի 41 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 113 մարդու՝ 2016 թվականին անհաջող ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արգելված շարժման հետ կապ ունենալու կասկածանքով։
Արևմտյան Իզմիր նահանգի դատախազները 185 կասկածյալի, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների և ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտների ձերբակալման թույլտվություն է տվել. երեքշաբթի հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի հետևորդները 2016 թվականի հուլիսին կազմակերպել են ձախողված հեղաշրջում։ Այդ ժամանակվանից տասնյակ հազարավոր կառավարական և զինվորական պաշտոնյաներ ազատվել կամ ձերբակալվել են խմբավորման հետ կապերի համար:
Գյուլենը հերքում է հեղաշրջմանն իր մասնակցությունը։ ԱՄՆ-ը դեռ պետք է հաստատի Թուրքիայի կառավարության խնդրանքը նրան արտահանձնելու մասին՝ քրեական հետապնդման նպատակով: