Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ։
Նոյեմբերի 3-ին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
«Այս պահին 19 բուժառու բուժում է ստանում արտերկրում։ Նրանց բոլորի մոտ կա դրական դինամիկա: Վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 100 հիվանդ դուրս է գրվել, սակայն նրանք շարունակում են գտնվել ամբուլատոր հսկողության տակ: Այս ժամանակահատվածում ունենք 120 երեխայի ծնունդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում։ Նրանցից 67-ը ծնվել են Երևանում, 53-ը՝ մարզերում»,-ասաց նա։
Նախարարի տեղակալի խոսքով` առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 53 000 քաղաքացի։ Ջումանյանը նաև հորդորեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին օր առաջ հաշվառվել իրենց մոտակա տարածքային պոլիկլինիկաներում, որպեսզի կարողանան իրենց և՛ պլանային, և՛անհրաժեշտության դեպքում անհետաձգելի բուժումը իրականացնել: