|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այս պահին ընթանում են ռեկտորի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են` Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Թոքմաջյանը նշեց, որ ընտրությունները շարժիչ ուժ են: Նրա կարծիքով` սա մրցակցային գործընթաց է և իր լարված, բացասական կողմերով, միևնույն ժամանակ, վեր է հանում բոլոր առկա խնդիրները:
Մեր հարցին, թե Ոստանիկ Մարուխանն ասել էր, որ Հովհաննես Թոքմաջյանի հաղթելու դեպքում ինքն առաջինը կշնորհավորի նրան, նաև պատրաստ է աշխատել նրա ենթակայության տակ, ինքը`Թոքմաջյանը, ի՞նչ կերպ կվարվի պարտության դեպքում, նա պատասխանեց. «Եթե մեկը պարտվում է, պետք է հեռանա, որ մյուսին իր ծրագրերն իրականացնելու հնարավորություն տա և նրա շնչին նստած չլինի»: