կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 12:04
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը հիվանդանացում է, մյուսի տեղը հարմար չէ...

ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը հիվանդանացում է, մյուսի տեղը հարմար չէ...

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը դադարեցնում է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ կապակցությամբ նա հայտարարությամբ է անգամ հանդես եկել:

 

Եվ չնայած նման իրադարձությանը` շատ ԲՀԿ-ական պատգամավորներ առաջին անգամ Yerkir.am-ից լսեցին այդ տեղեկությունը: ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանն ասաց, որ արդեն մեկ շաբաթ է` հիվանդանոցում է, իրադարձություններին տեղյակ է այնքանով, որ մասնակցել է ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստին: Պարզվում է՝ պատգամավորն արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունի: «Քաղաքական զարգացումների պատճառով չէ՞»,- հետաքրքրվեցինք նրանից: Պարզվեց՝ ոչ: Համենայն դեպս, այդպես վստահեցրեց:

 

Մեկ այլ պատգամավոր՝ Վահան Մախսուդյանը, թեեւ հիվանդանացում չէր, բայց նա «խիստ զբաղված էր»: «Շատ զբաղված եմ, կներես, ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:

 

Արմեն Ավետիսյանն էլ ասաց, որ ոչ մի նման տեղեկություն չունի: Թե ինչպե՞ս կգնահատի Արագած Ախոյանի կատարած քայլը, նշեց, որ չի մտածում այդ մասին: Երբ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է` ինքն էլ գնա Ախոյանի ճանապարհով, հանկարծ պարզվեց, որ պատգամավորի տեղն արդեն հարմար չէ խոսելու համար: