|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է. հակառակորդը լռել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը: Նա նաեւ տեղեկություններ հաղորդեց գյուղի երկու զոհերի եւ երկու վիրավորների մասին:
Նախ նշենք, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Բերդավանում զոհված երկու կանանցից մեկը տարեց կին է, մյուսը՝ միջին տարիքի: Նրանցից մեկը մահացել է հենց տնակում, մյուսի տան պատն են գնդակոծել, բեկորներն էլ դարձել են կնոջ մահվան պատճառ: Գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ զոհերը եւ վիրավորները տարբեր տների բնակիչներ են եղել. վիրավորներից մեկը զոհված տարեց կնոջ թոռն է: