կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 22:08
Հասարակություն

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը միմիայն հայկական ազգային շահի հաշվին է լինելու․ Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը միմիայն հայկական ազգային շահի հաշվին է լինելու․ Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին

Tert.am-ը ՀՀ իշխանությունների կողմից հայ-թուրքական հարաբերությունների «շտկման», այդ դեպքում «հնարավորությունների ստեղծման» մասին արվող հայտարարությունների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։ Ինքը դրանց բացասաբար է վերաբերում։

«Երբ քո հարևանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործությունը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած հանցագործությունը, և ուրեմն իր ժխտողական քաղաքականությամբ համարվում է ցեղասպան երկիր, չի ցանկանում  բարելավել իր հարաբերությունները մեզ հետ։ Եթե դրանք իշխանությունների պատկերացմամբ բարելավվում է, ապա միմիայն հայկական ազգային շահի հաշվին է  լինելու և ոչ թե Թուրքիայի պատմական անցյալի հետ առերեսվելու»,- ասում է նա։

-Պարոն Մելքոնյան, այսօրվա իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերություներում որոշակի շտկումներ անելու մասին։ Դա այն դեպքում, երբ վերջին արցախյան պատերազմում մեր պարտությունը նաև Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական գործողություններում աջակցելու արդյունքում եղավ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին, որքանո՞վ է հնարավոր հիմա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորումը։

-Ովքեր իմ գործունեությանը քաջածանոթ են, կարող են վկայել, որ դեռևս 1990-ականների վերջերից և 2000-ականների սկզբից, երբ գործում էր այսպես կոչված  հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովը, որից հետո 2008-2009 թվականներին, երբ սկսվեց, այսպես կոչված հայ-թուրքական մի նոր «սիրախաղ»՝ կապված ցյուրիխյան արձանագրություններից հետ, և հատկապես վերջին արցախյան պատերազմից հետո, իմ վերաբերմունքը եղել է միանշանակ բացասական։ Երբ քո հարևանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործությունը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած հանցագործությունը, և ուրեմն իր ժխտողական քաղաքականությամբ համարվում է ցեղասպան երկիր, ինքը չի ցանկանում բարելավել իր հարաբերությունները մեզ հետ։ Եթե դրանք, իշխանությունների պատկերացմամբ բարելավում է, ապա դա միմիայն հայկական ազգային շահի հաշվին է և ոչ թե Թուրքիայի պատմական անցյալի հետ առերեսվելու։

Դրա համար ես կարծում եմ, որ որևէ ձևով վերանայելը հայ-թուրքական հարաբերությունները և ակնկալելը, որ դրանք առաջիկայում կդառնան նորմալ միջպետական հարաբերություններ, բացառված է։

-Իշխանական թևի ներկայացուցիչներից մեկի հայտարարությամբ էլ՝ պետք է հնարավորություններ փնտրել։ Նկատի են ունենում կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Գուցե իսկապես կա՞ հնարավորություն, Հայաստանը որքան կարող է փակ սահմաններով մնալ․․․ասացիք, որ հարաբերությունների կարգավորումը մեր ազգային շահերի հաշվին է լինելու, ի՞նչը հատկապես նկատի ունեք։

-Եթե Թուրքիան իսկապես տրամադրված է, որ Հայաստանի հետ նորմալ, միջպետական հարաբերություններ հաստատելուն և ճանապարհները ապաշրջափակելուն, ապա մինչև այդ Մեղրիի միջանցքը բացելը, որը պանթուրքիզմի ճանապարհն է, թող  բացի Իջևանից դեպի Ղազախով Ռուսաստան տանող ճանապարհը, որը ևս Հայաստանի հետ սահման է։ Թող Թուրքիան բարի լիներ բացել Կարս-Գյումրի երկաթգիծը։ Այսինքն՝ դրանք բաներ են, որոնք մեր շահերից են բխում, և մի դեպքում մենք դուրս կգանք Եվրոպա, մյուս դեպքում՝ Ռուսաստան։ Իսկ Թուրքիան կառչել է մեր երկրի հարավով՝ Մեղրիի, այդ 47 կմ տարածքով երկաթգիծը վերականգնելու ծրագրին, ինչը նշանակում է, որ մենք ոչինչ չենք ստանալու։ Տնտեսապես այդ ճանապարհից մենք չենք շահելու, իսկ ռազմաքաղաքական առումով մենք աղետալի հետևանքներ կարող ենք ունենալ, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ արդեն կապվելու են, և արդեն ամեն ինչ՝ զորք, ռազմամթերք, կարող են տեղափոխել, առավել ևս խնդիրն այն է, որ հայկական կողմը չի վերահսկելու այդ ուղղությունը։ Եվ խոսքը միայն երկաթգծի մասին չէ։ Նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ համաձայնագրով խոսվում է կոմունիկացիաների մասին՝ ճանապարհների մասին, որի տակ նրանք հասկանում են առնվազն երկու ավտոմոբիլային ճանապարհ, մեկը, երևի թե, Սիսիանի տարածքով, մյուսը՝ Մեղրիի։

Կրկնեմ՝ եթե Թուրքիան բարի կամք ունի մեր նկատմամբ, ապա թող բացի Գյումրի-Կարս երկաթգիծը։ Ադրբեջանն էլ, որպես բարի կամքի դրսևորում, թող բացի Իջևանից Ղազախ և հետո Ռուսաստան տանող երկաթգիծը։ Ինչու՞ դա չեն անում։ Սպասում են, որ մենք իրենց համար ճանապարհ բացենք պանթուրքիզմի համար, հետո էլ ասեն՝ սրանով բավարարվեք։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: