|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտություն կրած ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ միավորված ընդդիմությունը մտադիր չէ երկրում հեղափոխություն իրականացնել. հայտնում է РИА Новости-ն:
Նա իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ դարձյալ նշել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կոչ արել նրանց` կիրակի բողոքի ակցիայի դուրս գալ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնում:
«Մենք չենք ծրագրում ոչ մի հեղափոխություն, դիմակայություններ: Մենք մտադիր ենք անել այն, ինչի իրավունքը տալիս է օրենսդրությունը»,- ասել է Վաշաձեն: