|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիային ներկա է եղել նաև ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության մանդատից զրկված անդամ Հայկ Մարությանը, ով նույն այս իշխանությունների հետ «հեղափոխության» ճանապարհ է անցել, բայց հիմա, նախկին թիմակիցներին չակերտավոր հեղափոխական է անվանում։ Խմբակցությունն առաջարկել էր, որ նա ներկա լինի նիստին և ելույթ ունենա, սակայն նրանց թույլ չեն տվել, որ ներս մտնի։ նիստի օրակարգում տրանսպորտի թանկացումն է։
«Էս մարդիկ չեն ուզեցել հեղափոխություն անեն, չեն ուզեցել ժողովրդի վիճակը լավացնեն։ Իրենք դեմ չէին ՀՀԿ-ին ու դեմ չէին Սերժ Սարգսյանին, իրենք ուզում էին, որ իրենք լինեն ուղղակի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի տեղը։ Իրենք չէին ուզում՝ ՀՀԿ-ն գնա ուղղակի, որ լավ լինի, այլ, որ իրենք զբաղեցնեն և վայելեն այդ պրոցեսները՝ իշխանությունը, կոռուպցիան, որը տեսնում ենք, որ շատ լավ բարգավաճում է» ,-ասաց Մարությանը։
Նախկին քաղաքապետի խոսքով՝ այս իշխանությունները բառացի խաբել են ժողովրդին։
Մանրամասն՝ տեսանյութում