կարևոր
4918 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-30 19:33
Մշակույթ Հասարակություն

Նա հեղափոխություն բերեց մեր հեղափոխական երգերի կատարման մեջ․ Սամվել Թադևոսյանը՝ Սահակ Սահակյանի մասին

 Սահակ Սահակյանի հոգեհանգստյանը Yerkir.am-ը զրուցել է կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի հետ։

Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։

Մանրամասն՝ տեսանյութում