Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Սրանք եկած օրվանից թմրամոլության օգտին են քարոզում։ Դա աշխարհի բոլոր «գունավոր» հեղափոխությունների օրակարգի մաս է կազմում։ Հայաստանը բացառություն չի։
2018–ից հետո թմրամոլությունը Հայաստանում սարսափելի տեմպերով աճում է։ Գովազդն ամենուրեք է՝ բակերում, համացանցում, սրճարաններում ․․․
Թմրամոլության առումով իրոք տեղի է ունեցել հեղափոխություն, բայց ոչ թե թավշյա, այլ՝ գունավոր՝ սպիտակ։
ՔՊ–ական պատգամավորները սրտնեղում են, որ ոստիկանությունը կոշտ է վարվում թմրամիջոցներ տարածողների հետ։ Նրանք չեն էլ թաքցնում, որ այդ բիզնեսի փայատերերն ու լոբբիստներն են։ Նիկոլ Փաշինյանը լուռ է, քանզի ուտելիս չեն խոսում։
Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ սուտ է։ Նրա ասածները հակառակ իմաստով է պետք հասկանալ։ 2018–ին հայտարարեց, որ որոշել է նարկոթրաֆիկի և նարկոբարոնների ողնաշարը ջարդել ու դրա համար է նախկին ոստիկանին մարզպետ նշանակում։ Այն օրերին դա անհեթեթ ու սկանդալային հայտարարություն էր։ Այդ հետագայում պետք է պարզվեր, որ սրանք ոչ թե թմրամոլության դեմ են պայքարելու, այլ թմրամոլությունը դարձնելու են բիզնես՝ Հայաստանը վերածելով բառիգապետության։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ մոտ 3 տոննա կոկաինը Հայաստան է ուղարկվել բանանի արկղերով։ Բանանը, ավելի ճիշտ՝ դրա էժանացած գինը Նիկոլն իր պաշտոնավարման 100 օրվա խորհրդանիշ դարձրեց։ Բանանի գները հետագայում բարձրացան, բայց դրա մասին Նիկոլը չխոսեց։ Հիմա ամբողջ աշխարհը խոսում է բանանի արկղերով Հայաստան ուղարկվող կոկաինի մասին։
Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ փողը տվել են, բայց զենքը չեն կարողանում բերել։ Պարզվում է, որ իրենց ուզած ապրանքը՝ կոկաինը, լավ էլ կարողանում են բերել։ Իսկ միգուցե զենքը տեղ չի հասնում, որովհետև կոկաի՞նն է գալիս»։