կարևոր
4084 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-29 23:57
Հասարակություն

Ինչո՞վ զբաղված կլինեին իշխանավորները, եթե 2018-ի էդ «հեղափոխություն» կոչված ավանտյուրան եղած չլիներ. Սևակ Հակոբյան

Ինչո՞վ զբաղված կլինեին իշխանավորները, եթե 2018-ի էդ «հեղափոխություն» կոչված ավանտյուրան եղած չլիներ. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. 

«Կարդում ենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Մխիթար Հայրապետյանը։ 

Մխիթարը, երևի իրենց շրջապատում՝ Մխոն։ 

Նախարար։ 

Արդեն երկրորդ նախարարությունն ա այս տղան ղեկավարելու, որն ընդամենը 33-34 տարեկան է։ (Առաջին նախարարությունը, որ ղեկավարում էր, դրանից 5 տարով պակաս էր, ղեկավարած հիմնարկն էլ փակվեց): Թե նախկինում ով ա եղել, ով չի եղել, կարևոր էլ չէ, նրանք բոլորն էլ գրեթե մի որակի են, նմանատիպ փորձի իսպառ բացակայությամբ, գիտելիք, ապրած կյանք, էլ չասեմ։ Բայց, ասում եմ՝ եկեք պատկերացնենք․ 

եթե 2018-ի էդ «հեղափոխություն» կոչված ավանտյուրան եղած չլիներ, ինչո՞վ զբաղված կլինեին այսօր, հիմիկվա իշխանավորները․

Մխիթարը, ուսումնասիրելով իր կենսագրությունը, առավելագույնը կլիներ իշխող Հանրապետականին հարող արբանյակ կուսակցություններից մեկի  օրինակ՝ 2-րդ դեմքը։ Իրենց իմաստն էլ կլիներ, որ մարդ ես, պետք լինի՝ մի օր մի ձև կօգտագործվեն, ո՛չ եղածներն ա մի բան, ո՛չ ուզածները:

Օրինակ՝ Արարատը Միրզոյանը կաշխատեր մի որևէ օտարերկրյա ֆինասավորմամբ հիմնադրամում, որպես փորձագետ, հնարավոր է՝ անգամ ինչոր հետազոտական, վերլուծական կայքի ֆինանսավորում նվաճած լիներ, դա էլ կաներ ձեռքի հետ․ կողքից փող ա էլի։

Ավինյան Տիգրանը, կարծում եմ, կաշխատեր կա՛մ բանկային ոլորտում, որպես խորհրդատու, կա՛մ լավագույնը՝ բաժնի պետ, քիչ-միչ կարիերա կաներ, գուցե ոչ շատ փայլուն։  

Ալեն Սիմոնյանը կա՛մ կմասնակցեր ինչ-որ հեռուստասերիալի կազմակերպչական աշխատանքներին, կա՛մ Հայկ Մարությանի պրոյեկտներից մեկում որպես ադմինիստրատոր, կա՛մ կաշխատեր Խաչատուր Սուքիասյանի մոտ, որպես կայքի խմբագիր, տնօրեն, գուցե՝ օգնական։

Սուրեն Պապիկյանն այս օրերին աշխատելուց կլիներ «Քվանտ» վարժարանում, կամ եթե քաղաքական գործունեությունը շարունակելու մղումը ուժեղ լիներ, գուցե անդամակցած լիներ այն նույն Հանրապետականին հարող արբանյակ կուսակցությանը, որը կարող էր մեկ օր պետք գալ իշխանությանը։

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը կլիներ գործավարուհի, հաշվետար կամ մի փոքր ընկերությունում որպես հաշվապահ։

Վահագն Ալեքսանյանը՝ այն ակտիվ քպական պատգամավորը, լավագույն դեպքում ԲՀԿ կուսակցությունում կարիերա անելուց հետո, այս օրերին, լավագույն դեպքում կաշխատեր «Կենտրոն» հեռուստատեսությունում որպես ադմինիստրատոր կամ լրահոս հավաքող և Պետրոս Ղազարյանին, կամ գուցե Իվետա Տոնոյանին այդ ինֆոն մատակարարող։ (Կներես Իվետա ջան։))

Քրիստինե Պողոսյանը, պատգամավոր է, դատելով իր կենսագրությունից՝ կա՛մ վերջ ի վերջո կհաջողեր իր արծաթե զարդերի բիզնեսը, կա՛մ որևէ ընկերությունում կաշխատեր միջին մակարդակի մենեջեր, գուցե որևէ խանութում կամ ռեստորանում՝ որպես հյուրընկալ։

Հրաչյա Հակոբյանը՝ վարչապետի աներձագը, քրոջ/փեսային պատկանող խմբագրությունում ձևակերպված կլիներ որպես, օրինակ, տնօրեն, ոչինչ չէր անի, ոչինչը չէր որոշի, բայց անունը կլիներ տնօրեն․ ստաժ ա, բան ա։ Դե, իհարկե, Քաստինգ ստուդիաները Հրաչի նկարները ցույց կտային տարբեր ռեժիսորների, տարատեսակ դերերի առաջարկներ կլինեին, գուցե հաջողեր որևէ խոշոր նախագծում գլխավորին մոտ մի դեր խաղար, եթե ոչ՝ օրավարձով դերերը հաստատ կլինեին, գլուխը (փորը) կպահեր:

Ինչ եմ ուզում ասել՝ այս մարդիկ 2018-2023թթ․ որոշել են՝ մենք ոնց ապրենք, ոնց հարկվենք, ոնց տուգանվենք, պարտվե՞նք, թե՝ հաղթենք, հանձնե՞նք, թե՝ նվաճենք. եթե գոհ եք, ի՞նչ ասեմ՝ շնորհավոր մեր Ամանորը ու Սուրբ Ծնունդը։ Ոնցոր շատ ենք ազգովի սիրում արկածների մեջ երկար մնալ:

Գրեթե բոլորն են այսպիսի «արհեստավարժներ» պետություն կառավարելու համար, մենակ Նիկոլը չի. նրա մասին էլ նոր բան չունեմ էլ, բոլորդ գիտեք՝ ով ա, որտեղից:

Իսկ մնացածին հավես չարեցի անդրադառնամ»։