|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ռուսաստանում Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ վրացական ընդդիմությունը ծրագրում էր տանկերով մտնել Աբխազիա, Հարավային Օսիա և նույնիսկ Սոչի. այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Այդ օրը մենք ընդդիմությանը կոչ արեցինք առավոտյան հանգիստ հետևել իրադարձություններին: Սակայն արմատական ընդդիմությունը չլսեց մեր խորհուրդը: Մենք հիշում ենք, թե ինչպես էին հավաքական «Ազգային շարժումը» (ընդդիմությունը) երկրպագում Պրիգոժինին, ինչպես էին կարգախոսներ և բանաստեղծություններ նվիրում նրան, ինչպես էին պլանավորել Պրիգոժինի հաջողության դեպքում տանկերով մտնել ոչ միայն Աբխազիա և Ցխինվալ, այլ նաև գրավել Սոչին»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում։
«Ընդդիմությունը ցույց տվեց, որ օգտագործում է ցանկացած պատրվակ՝ Վրաստանում երկրորդ ճակատ բացելու համար»,- ամփոփել է Կոբախիձեն։