|
Փոխարժեքներ
19 09 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.59 |
| EUR | ⚊ | € 452.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.6184 |
| GBP | ⚊ | £ 522.58 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին երկրում այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է զարգացման օգտին ու «բռնության ու ստի դեմ». հայտնում է РИА Новости-ն: Նա ընտրատեղամաս է գնացել ընտանիքի անդամների հետ:
«Մենք արել ենք մեր ընտրությունն արժանապատվության, արդարության ու զարգացման օգտին, նաև` որպեսզի «ոչ» ասենք բռնությանն ու ստին և չվերադառնանք անցյալ: Դուք լավ եք հիշում այդ տարիները, դրանց ձեռագիրը լավ է զգացվում»,- ասել է Իվանիշվիլին լրագրողներին: