|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կտրվի Ամոս Գիտայի ֆիլմերի հետահայաց ցուցադրության մեկնարկը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի կինոռեժիսորը նշեց, որ ինքը որոշակի նմանություն է տեսնում հայերի և հրեաների միջև` երկուսն էլ ջարդերի միջով են անցել և ինքնության պահպանման խնդիր ունեն:
«Լիովին օրինական և արդարացված եմ համարում Թուրքիայից հայերի պահանջը: Ցեղասպանության ճանաչումը պարզապես սենտիմենտալ խնդիր չէ` անցյալի հետ կապված, այլ խնդիր, որը վերաբերում է մեր ապագային: Միայն անցյալի ոճրագործությունները ճանաչելով` կարող ենք առաջ շարժվել»,- ասաց Գիտայը:
Նրա կարծիքով` իրենք` հրեաները, գոյատևել են, որովհետև միշտ հավատացել են գաղափարին, իսկ հիմա ապրում ենք ժամանակներում, որտեղ մարդիկ հավատում են միայն փողին, զենքին…
Հայաստանում ռեժիսորը տեսնում է որոշակի երիտասարդ տաղանդներ, որոնք էլ իրենց արվեստի միջոցով պետք է նաև Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնեն: