Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալացի ռեժիսոր Ջովաննի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում:
Ֆիլմը, Դոնֆրանչեսկոյի տեղեկացմամբ, պատմում է 20-րդ դարի սկզբին ԱՄՆ Վերմոնթ նահանգի Բարի քաղաքում հաստատված եվրոպացի քարագործների ճակատագրի մասին: Քարագործներն աշխատում են գրանիտի հետ, որը թունավոր նյութեր է պարունակում, և որի պատճառով էլ շատերը երիտասարդ տարիքում մահանում են սիլիկոզ կոչվող հիվանդությունից:
«Ֆիլմի սյուժեն գալիս է շատ խորքից՝ այս թեմային անդրադարձել են մի շարք գրողներ: Ֆիլմը կառուցված է այսպես՝ ուրվականները զրուցում են կենդանի մարդկանց հետ: Այս առումով պետք է ասեմ, որ Դանթեն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Ֆիլմը ներկայի մասին է, որն անմիջականորեն կապված է անցյալի հետ», -ասաց կինոռեժիսորը:
Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմի նկարահանման սկզբից էլ հասկացել է, որ չի կարող օգտագործել սովորական գործիքներ՝ ֆիլմը կյանքի կոչելու համար: Դոնֆրանչեսկոն, երբ գնացել է Բարի, իր համար մի բան է բացահայտել, որը փոխել է ֆիլմի ուղղությունը:
«Բացահայտեցի, որ շատ գրողներ են գնացել Բարի՝ քարեգործներից հարցազրույցներ վերցնելու համար: Դրանք այնքան հետաքրքիր հարցազրույցներ էին, որ ես որոշեցի օգտագործել իմ ֆիլմում, բայց չգիտեի՝ ինչպես կիրառել դրանք, քանի որ գրավոր խոսքի տեսքով էին պահպանված: Հետո ես գտա ելքը՝ տեղի բնակիչներին խնդրեցի կարդալ այդ հարցազրույցները, և հետաքրքիրն այն էր, որ մարդիկ դրանք ընթերցելիս ասում էին, որ կարծես իրենց կյանքի մասին գրված լինեն»,- ասաց Դոնֆրանչեսկոն՝ հավելելով, որ ֆիլմի հիմնական նպատակը մեծ լճացման տարիներին ԱՄՆ-ի պատկերը ցույց տալն էր: