կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 10:42
Քաղաքական

Մինսկը և Երևանը իրենց վեճը հրապարակային են դարձրել. Коммерсантъ

Մինսկը և Երևանը իրենց վեճը հրապարակային են դարձրել. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: Թերթը գրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածու առաջարկել: «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը: Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյո՞ք  Հայաստանը գլուխ կհանի: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ»,- ասել է Բելառուսի նախագահը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ինչպես գրում է թերթը, մեկնաբանել է Լուկաշենկոյի այդ քայլը` այն «ոչ կոռեկտ» որակելով: Նա նշել է, որ դա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի ներսում խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել:

«Մինչ օրս Մինսկի և Երևանի պայքարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար  դուրս չէր բերվել հրապարակային հարթություն, սակայն պարոն Լուկաշենկոն ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպման ժամանակ բացահայտ կասկած է հայտնել, որ Հայաստանը կկարողանա գլուխ հանել և գլխավորել ՀԱՊԿ-ը»,- գրում է Коммерсантъ-ը: