|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Коммерсант»-ն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին: Թերթը գրում է, որ Երևանում բանակցությունների առանցքային թեման եղել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Վկայակոչելով բանակցություններին մոտ աղբյուրներ՝ պարբերականը ներկայացնում է խաղաղ կարգավորման տարբերակներից մեկը, որն այժմ քննարկվում է: Այսպես՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում ազատագրված տարածքների մեծ մասը, սակայն պահում են Լաչինի միջանցքը, որն ապահովում է ՀՀ-ի հետ ԼՂ-ի կապը, նաև հնարավոր է՝ ևս մեկը: Ադրբեջանը, սակայն, պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի առանձնացումը, բայց, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիքը կարող է լինել շփման գծում միջազգային խաղաղապահների տեղակայումը (ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի), ինչպես նաև Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացումը:
Ըստ թերթի՝ Հայաստանի ԱԳՆ-ում աղբյուրի՝ Երևանում հրաժարվում են խոսել որևէ տարածքային զիջման մասին: Աղբյուրը հայտնել է, որ ԼՂՀ-ին կից տարածքների վերադարձը Ադրբեջանի ծրագիրն է, որը նույնիսկ չի քննարկվում: