|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Sputnik Բելառուսի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են բարեկամության ամուր կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները:
«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով», - ասվում է շնորհավորանքում։
Երկրի ղեկավարը նշել է, որ բելառուսին և հայ ժողովրդին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորում և համագործակցություն։
«Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասել է նախագահը։