Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
REGNUM տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկել են Մաքսային միության (ՄՄ) ընդլայման ու հետխորհրդային եվրասիական ինտեգրացիայի հետագա հեռանկարները:
Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ՀՀ ԱԳՆ ղեկավարի ուշադրությունը հրավիրել է 3 հիմնական հարցերի՝ միջազգային հիմնախնդրին, հայ-բելառուսական երկկողմ հարաբերություններին, Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան ինտեգրացիոն միավորմանը և Հայաստանի միանալու հեռանկարներին:
Մասնավորապես` քննարկվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Հայաստանի լիիրավ անդամակցության հեռանկարը: Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանը կատարում է ՄՄ-ին և ՄՏՏ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը», և ինչպես սպասվում է, խորհրդի` ապրիլի 29-ի նիստում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները կքննարկեն պաշտոնական Երևանի կողմից միջոցառումների տվյալ ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև կորոշեն ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ համաձայնագրի՝ Հայաստանի ստորագրման ժամկետները:
Լուկաշենկոն, իր հերթին, ասել է.«Քանի որ Դուք պարզապես անտեղյակ մարդ չեք և Դուք եք զբաղվում այս խնդիրներով, մեզ համար շատ կարևոր է այս կապակցությամբ կարծիքների փոխանակումը, այդ թվում՝ Միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ հարցերի շուրջ: Հիմա իրականացվում են «ճանապարհային քարտեզում» նշված միջոցառումները: Հայաստանը շատ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Ես նաև կուզենայի լսել Ձեր դիրքորոշումը, տեսակետը ներկայիս դրությամբ, քանի որ բառացիորեն մի քանի օր հետո Մինսկում տեղի կունենա ՄՄ և ՄՏՏ անդամ 3 պետությունների ղեկավարների հանդիպումը, որպեսզի մենք իմանանք՝ ինչպես մեզ պահենք այդ առումով»: