կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 11:51
Տնտեսական

Երևանը ԵԱՏՄ-ում մտադիր է առաջ տանել իրեն հարմար մի շարք նախաձեռնություններ. Коммерсантъ

Երևանը ԵԱՏՄ-ում մտադիր է առաջ տանել իրեն հարմար մի շարք նախաձեռնություններ. Коммерсантъ

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա առաջին հայացքից Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումից հետդարձի ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում: Պաշտոնապես այցի նպատակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նիստում ելույթն էր. գրում է Коммерсантъ-ը:

Ըստ թերթի` այս տարի ԵԱՏՄ-ի ամենափոքր անդամ Հայաստանն առանցքային դեր ունի:

«Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է իր պաշտոնը ԵԱՏՀ-ում (մինչև 2020 թվականը): Երկրորդ՝ հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը: Օգտվելով նման հարմար առիթից՝ Երևանը մտադիր է առաջ տանել իրեն հարմար մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Նիկոլ Փաշինյանը թվել է իր` ԵԱՏՄ անդամ պետություններին ուղղված ելույթում: Կազմակերպության քննադատությունը ելույթում բավական շատ էր»,- գրում է թերթը:

«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ ուղղված համակարգված էներգետիկ քաղաքականության վարմանն ու էներգառեսուրսների և դրանց տարանցման համար գնագոյացման զգայուն հարցի շուտափույթ լուծմանը՝ ոչ խտրական հիմքի վրա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կարևոր խնդիր էր համարել միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը»,- ասվում է հոդվածում:

Թերթը հիշեցնում է, որ էներգառեսուրսների, մասնավորապես` գազի շուկայում գնագոյացման հարցը չափազանց հիվանդագին թեմա է Երևանի համարէ հաշվի առնելով այն, որ երկրում չկա կենտրոնական ջեռուցում, և ձմռանը գազի համար վճարումները բնակչության ծախսերի մեծ մասն են կազմում:

Թերթը նաև նշում է, որ կայացել է Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ` հավելելով. «Պարոն Փաշինյանի երեկվա այցի օրակարգը՝ ավելի շատ տնտեսություն, պակաս քաղաքականություն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է նրա նախընտրական խոստումներին»: