|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մինսկում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը վերջնական է. այսօր հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը:
Նա նաեւ հավելել է, որ մի շարք պետություններ փորձել են օգտագործել գրասենյակը Բելառուսի վրա ուժային ճնշում գործադրելու համար` կապված դեկտեմբերին երկրում անցկացված նախագահական ընտրությունների եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ընդդիմության դեմ իրականացրած գործողությունների հետ:
ԵԱՀԿ առաքելության գրասենյակը փակելու որոշումը Բելառուսը կայացրել էր դեկտեմբերի 31-ին: Մարտի 31-ին լրացել է առաքելության տեխնիկական փակման եռամսյա ժամկետը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ապրիլի 5-ին հայտարարել է, որ Բելառուսն ավելի ու ավելի է մեկուսացնում իրեն: