|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հանրապետության Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը կանգնած է բարդ խնդրի առջեւ: Կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարագում հարց կար՝ կենտրոնի շինություններից որոշները վերցնել եւ վարձակալությամբ տրամադրել մասնավոր ընկերությունների: Իսկ կենտրոնի կազմում գիտական 3 կառույց է՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտունը, Օրգանական քիմիայի ինստիտուտը եւ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնը:
Գիտնականները պնդում են՝ ամեն մի մասնաշենքն իր դերն ունի ընդհանուր աշխատանքի մեջ, դրանք եթե իրենցից վերցնեն՝ աշխատանքն ակնհայտ կտուժի: