կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 10:21
Քաղաքական

ՀՀԿ-ում դժգոհում են` Շարմազանովը ո’չ երեւանցի է, ո’չ էլ հայ

ՀՀԿ-ում դժգոհում են` Շարմազանովը ո’չ երեւանցի է, ո’չ էլ հայ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ-ում լուրջ դժգոհություն է հարուցել Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի նշանակումը:

 

ՀՀԿ-ում, գրում է թերթը, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթևանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր: Բանն այն է, որ Էդ. Շարմազանովը ոչ երևանցի է, ոչ էլ հայ: Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն:

 

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Աժ փոխխոսնակ Էդ. Շարմազանովի հետ:

 

«Դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, և ես ժամանակ չունեմ նման խոսակցություններին արձագանքելու: Ու նաև նշեմ, որ դրանք անլուրջ մարդկանց խոսակցություններ են: Լավագույն խոսակցությունները կլինեն մայիսի 5-ին՝մեր թիմի լավ արդյունքի ժամանակ»,- ասաց նա:

 

Տեսնենք: