Թուրքական Arayana կայքէջում տեղ գտած հոդվածի հեղինակը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին, որ վերջինս հայկական բանակը զինել է վակուումային ռումբերով եւ արկերով:
Նույն աղբյուրի պնդումներով, Մոսկվան պատրաստվում է ՀՀ-ին տրամադրել KA-50 ուղղաթիռներ:
Անդրադարձ կատարելով ռազմական տեխնիկայի մատակարարումներից բխող վտանգներին, թուրքական կողմը բացատրում է, թե վակումային ռումբերը պայթյունի ժամանակ առաջացնում են այսպես կոչված «ծավալային պայթյուն», ինչի հարվածի ուժը ունի նույն ազդեցությունը, ինչ գերփոքր տակտիկական միջուկային ռումբի պայթյունը: Իսկ այսպիսի պայթյուն ապահովող մարտագլխիկներով հրթիռներ կարող են արձակել ռուսական “Смерч” (БМ-30) հրթիռային համակարգերը:
Սակայն այս կարգի հրթիռների մարտագլխիկների պայթյունների ժամանակ պայթյունի ալիքը 300 մ շառավիղով ոչնչացնում ու այրում է ամեն ինչ: