կարևոր
1978 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 15:53
Քաղաքական

Ձկնաբույծները դժգոհում են, որովհետև եթե ջրի կրճատում անեն, արդյունքը չի երևա և ջուրը կրկին հարևան երկիր է գնալու․ Դանիելյան

Մենք մոտ 1000 ապօրինի և տիրազուրկ հորեր ունենք։ Ի՞նչ աշխատանք է տարվում դրանք կոնսերվացնելու ուղղությամբ։ Ունե՞ք վիճակագրություն, թե քանի կոնսերվացված հորեր կան, որոնք վերաբացվել ու շահագործվում են։ Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին հարց ուցցեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նա նաև նշեց, որ դա բավական լուրջ թիվ է և ջրային մեծ կորուստ ենք ունենում այդ հորերի պատճառով։ Դանիելյանը անդրադարձեց ձկնաբույծների դժգոհությանը առ այն, որ եթե իրենք ջրի կրճատում իրականացնեն, մեկ է՝ հենց այդ ապօրինի և տիրազուրկ հորերի պատճառով ջրային կորուստը շարունակվելու է և այդ ջուրը հասնելու է հարևան թշնամի երկիր։

Մանրսաման՝ տեսանյութում