Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ դեմարշ է ՀԱՊԿ-ի դեմ․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ճիշտ է վարվում, երբ չի մասնակցում ՀԱՊԿ-ի կազմակերպած նիստերին։
«Հայաստանը շարունակում է մերժել ՀԱՊԿ-ի առաջարկած աջակցությունը, ասելով, թե նրանք չեն հստակեցնում՝ ուր են գալիս։ Բայց, եթե նրանք գալիս են, ուրեմն գիտեն ուր են գալիս։ Ինչպես կարելի է դա դարձնել հիմնավոր ձևակերպում։ Քանի դեռ չեն լուծել սահմանազատման հարցը, բոլորն էլ կարող են ասել՝ մենք չգիտենք, թե որտեղ է սահմանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները վեկտորի և անվտանգային համակարգի փոփոխության քաղաքականություն են վարում, որը մեզ համար խիստ վտանգավոր է։
«Պատերազմական իրավիճակում ճամբարափոխություն իրականացնել, նշանակում է, մի խրամատում լինել, հետո չհավանել այդ խրամատն ու կռվի ժամանակ անցնել այլ խրամատ։ Այդ ընթացքում, բնականաբար, կլինեն զոհեր»,- շեշտեց Ռուստամյանը։
Մանրամասն տեսանյութում՝