Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ դեմ է ընտրությունները բոյկոտելու մոտեցումներին։ Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այսօր Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք, բայց մենք մեկ անգամ չէ, որ նաև նշել ենք, որ մեր հայրենիքի առջև ծառացած են բազմաթիվ արտաքին և անվտանգային մարտահրավերներ։ Գիտակցելով այդ մարտահրավերները` Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել։ Դա ազնիվ չի լինի։ Մենք չեն կարող կրավորական կեցվածք ընդունել ու ասել` դե ինչ ուզում ա, թող լինի, թող Փաշինյանը գնա, տապալվի: Դա ոչ պետական մոտեցում է»,- ասաց նա։
Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն շատ լավ գիտակցում է այդ մարտահրավերները և դրա համար գնում է ընտրության, որպեսզի հետ պահի հայրենիքը ճակատագրական սխալներից։ «Ձեռքեր լվանալ, մարտահրավերներից փախչել և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով, դա մերը չէ»,- վստահեցրեց նա։
Հարցին` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, հաշվի առնելով, որ նախկինում հայտարարում էին, որ նա անփոխարինելի է, Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ն կայանալիք ընտրություններին իշխանությունը վերանվաճելու համար չի գնում, այլ գնում է ընդդիմադիր բևեռ ձևավորելու, որովհետև բոլորին էլ պարզ է, թե որ ուժն է հաղթելու։