Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպե՞ս գիտելիքի օրվա կապակցությամբ ուրախանալ, երբ ազգին ստիպում են սեփական ազգի պատմությունը չանցնել։
Ինչպե՞ս ուրախանալ, երբ դասագրքերից երեքը հայ դպրոցականը չունի։
Երբ 2011 թվի մարդահամարի տվյալներով ունենք 5 տոկոս տարրական դպրոց չվերջացրածներ (տրանսլիտով հայերեն գրողներն էդ ամբոխն է), երբ 36 տարվա մեր երկիրդ պաշտպանող ռազմարդյունաբերություն չունես, երբ հող ես կորցրել։ Զավակներիդ մորթել են ու էդքան ուղեղ, խելք չես ունեցել մորթողին պատերով տալու համար։
Էդ ինչպե՞ս ուրախանալ, երբ աշխարհի ոչ մի ցուցանիշով առաջինը չես։ Անգամ կարտոֆիլի սպառման սանդղակում։
Եվ էսքանից հետո ինչքան երեսպաշտ պտի լինել, որ ծամածռվելով շնորհավորանք գրել։
Տղաս առաջին դասարան է գնում ու վաղը միայն այդ երեխեքն իրավունք ունեն ուրախանալու ու իրար շնորհավորելու։
Աստված տա ևս մեկ կորսված սերունդը չդառնան»։