Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական պաշտոնները շատ կարեւոր են հանրային հատվածի համար, ու այդ պաշտոնների նկատմամբ վստահության պաշար պետք է լինի. լրագրողներին այսօր ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը' անդրադառնալով՝ Հովիկ Աբրահամյանին` վարչապետ, իսկ Գալուստ Սահակյանին՝ ԱԺ նախագահ նշանակելու հարցին:
Աշոտյանը կարծում է, որ հանրային աջակցությունը, այնուհանդերձ, եղել է որոշիչ այդ պաշտոններում այդ մարդկանց առաջադրման ու նշանակման համար:
Լրագրողները Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Աշոտյանը պատասխանեեց, թե որքանով ինքն է տեղյակ, Տիգրան Սարգսյանն այս պահին Հայաստանում չէ ու չի մասնակցել վերջին նիստին, իսկ նախավերջինին մասնակցել է: Նշենք, սակայն, որ Տիգրան Սարգսյանը նաեւ նախավերջին նիստին չի մասնակցել:
Անդրադառնալով ԱԺ նախագահի երեկվա ընտրությանը, որին մասնակցեցին նաեւ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, Աշոտյանն ասաց, որ ողջունում է: «Որովհետեւ կարծում եմ, որ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Ե'վ ԲՀԿ-ի, ե'ւ ՕԵԿ-ի, ե'ւ «Ժառանգության» անդամ Ալիկ Արզումանյանի, ե'ւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ես շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ քաղաքական գործընթացները որոշակի արժեհամակարգային շրջանակ ունեն»,- նշեց Արմեն Աշոտյանը: Իր կողմից, որպես քաղաքական գործիչ, նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցած ուժերին ու անհատ պատգամավորներին քաղաքական պրոցեսում իրենց մասնակցության կարեւորությունը զանազանելու համար:
Անդրադառնալով հարցին' երեկվա քվեարկությունը հաստատե՞ց Գալուստ Սահակյանի' «ԲՀԿ-ն մերն է» հայտարարությունը, Աշոտյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանն էլ է մերը, ԲՀԿ-ն էլ է մերը, ՀԱԿ-ն էլ է մերը, բոլորն էլ մերն են, մենք էլ` իրենցը` նույն քաղաքական դաշտում լինելու իմաստով»: