Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ոչ Գագիկ Ծառուկյանի համակիրն եմ, ոչ էլ ԲՀԿ-ի, բայց մարդկային մի պարզ հարց է ծնվում, որի պատասխանը էնքան տխուր է ու ամոթալի, որ ամաչում ես բարձրաձայնել... Երեք տասնամյակ է, նման տեսարաններն ու արարքները ուղեկցում են մեզ։ Զզվելի է, երբ հրճվում են նրանք, որ էս երկրի մատից փուշ անգամ չեն հանել, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ պատին քար չեն դրել, այլ աչքները ուրիշի ունեցվածքին ու գրպանին ՝ գիշերները չարությունից անքուն են մնացել.... Ոչ-ոք չի ժխտում, որ երեք տասնամեակ շարունակ կաշառքով ու բնամթերքով են էդ հրճվողների ձայները առել... Բայց ինձ համար ամենամոթը ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻՆ նվաստացնելու մոլուցքն ու փորձն էր... Ասենք ինչ կա զարմանալու, երբ անսեռ , ,իքաբարո դալուզյանն է ոստիկանի կուռքը, ասենք ի՞նչ կա զարմանալու, երբ էդ նույն ոստիկանի վրա կարող է թքել ու ձեռք բարձրացնել դալուզյանական համայնքը ու անպատիժ մնալ... Էդ համազգեստը երբ գիշերը հանեք ու մարդանաք մի քիչ, հիշեք, ձեր պատվին, հազար կյանք էլ ապրեք, երբեք չի փողփողա ԵՌԱԳՈՒՅՆԸ, «ձեր միակ հպարտություն», լինելու է այն, որ հպվել եք, ոլորել ձեզ, մեզ հպարտություն պարգևած պարզ, հասարակ մի ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ..»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըմբիշ Ռոման Ամրոյանին և 101 այլ քաղաքացու երեկ՝ հունիսի 16-ին, ԱԺ-ի դիմացից բերման են ենթարկել: