կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-18 17:17
Քաղաքական

Համակարգված շարժվելով դեպի Եվրոպա՝ Փաշինյանի կառավարությունը փորձում է Ռուսաստանի «ուղեղը լվանալ»

Համակարգված շարժվելով դեպի Եվրոպա՝ Փաշինյանի կառավարությունը փորձում է Ռուսաստանի «ուղեղը լվանալ»
«Մենք հասկանում ենք՝ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Երբ գա վերջնական ընտրության պահը, մենք համապատասխան որոշում կկայացնենք», - վերջերս հերթական անգամ հայտարարեց ՀՀ վարչապետը։Դժվար է Հայաստանի կառավարության եւ իշխող քպ կուսկցության անդամների այս եւ նմանատիպ այլ հատվածները դիտարկել այլ կերպ, քան Եվրասիական տնտեսական միության գործընկերներին, մեղմ ասած, մոլորեցնելու ոչ այնքան հմուտ փորձ։ Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին ՀՀ նախագահը ստորագրել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը: Ավելի վաղ՝ մարտի 26-ին, փաստաթուղթը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդոնվել էր Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Օրինագծի հիմնավորման համաձայն՝ դրա նպատակն է «հաստատել Հայաստանի ժողովրդի եւ նրա ներկա իշխանությունների կամքը եւ վճռականությւոնը՝ միանալու մարդկության առաջադեմ, քաղաքակիրթ եւ զարգացած ընտանիքին»:

Այսպիսով, արտաքին քաղաքականության արեւմտամետ վեկտորը պաշտոնապես հաստատված է օրենսդրական մակարդակով, եւ ցանկացած հնարք, որն ուղղված է այդ ակնհայտ փաստը հերքելուն, չի կարող լուրջ ընկալվել: Տարբեր տեսակի խոսակցությունների եւ բանակցությունների ընթացքում՝ լինի դա Երեւանում, թե Մոսկվայում, Փաշինյանը, Մհեր Գրիգորյանը եւ այլ պետական պաշտոնյաներ խաղում են «գործընկերների եւ դաշնակիցների» դերեր՝ իրականում մոլորեցնելով գործընկերներին եւ փորձելով մանիպուլացնել ռուսական իշխանություններին։

Փաշինյանին պետք է հնարավորինս երկար պահպանել ինչպես երկկողմ տնտեսական համագործակցության, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շրջանակներում Մոսկվայից արտոնություններ ստանալու հնարավորությունը (պարզ ասած՝ ԵԱՏՄ-ից ստացվող փողերով «եվրոպական բարեփոխումներ» իրականացնելով շարժվում դեպի արեւմուտք)։ Հայաստանի գործող իշխանություններն ակտիվ աշխատանք են տանում ԵՄ-ի հետ ինտեգրվելու ուղղությամբ՝ ազգային ստանդարտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ճանապարհով։

Դեռեւս մեկ տարի առաջ՝ 2024 թ-ի սեպտեմբերին, ՀՀ արդարադտության նախարարը, գլխավոր դատախազը եւ Եվրոպական միության արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությն (եվրապատգամավոր) ղեկավար Լադիսլավ Համրանը Երեւանում ստորագրեցին եվրապատգամավորի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ միջազգային գործընկերության կանոնակարգը: ՀՀ արդարադտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են՝ հանդիպման ընթացքում գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս փաստաթւողթը «կարեւոր հանգրվան է ՀՀՀ եւ ԵՄ միջեւ արդարադատության եւ օրենքի գերակայության ոլորտներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ անդրազգային հանցավորության դեմ պայքարում»: Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են իրավական փոխօգնության տրամադրումը, հետաքննոթյունների համատեղ ռազմավարությունների մշակումը, տարբեր հանցագործությունների հետ կապված գործերով ապացույցների հավաքագրումը, պահպանումը եւ փոխանցումը: Պայմանավորվածություն կա եվրոարժույթի հետ օպերատիվ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։

2024 թ-ի նոյեմբերին գլխավոր դատախազուհին Հարմանի հետ հանդիպել է արդեն Բրյուսելում՝ առարկայական քննարկելով հայաստանյան իրավապահ կառույցների եւ Եվրադատարանի միջեւ փոխգործակցությունը։ Փորձագետների գնահատականներով՝ Երեւանի եւ Բրյուսելի մերձեցումն իրավական ոլորտում ուղղված է իրավական չափանիշների միասնականացմանը, ինչպես նաեւ կրում է քաղաքական բնույթ՝ ի ցույց դնելով «Հայաստանի ղեկավարության ձգտումը դառնալ քրեական արդարադատության եվրոպական համակարգի մաս»:Բացի այդ, արաբաթի հայտարարությունից հայտնի է դարձել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդակցոթյունների պաշտոնական մեկնարկի մասին: ԵՄ-ի հետ հարաբերությունները «երբեք այսքան համապարփակ եւ սերտ չեն եղել, որքան հիմա», գոհունակությամբ փաստել է հայկական դիվանագիտության ղեկավարը՝ չմոռանալով հիշատակել նաեւ «հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության» դեմ պայքարի ջանքերը:Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ վահանչոն եւ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բրիս Ռոքֆեյը Փարիզում քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ եւ «եվրոպական» օրակարգ: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում 2026ի խոշոր իրադարձությունների նախապատրաստմանը, յադ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ COP17 կլիմայական համաժողովին: Միաժամանակ Բրյուսելում մեկնարկել է ProElect նախագծի միջոցով Հայաստանում 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու հեռահար ծրագիրը, որն ուղղված է քպ իշխանության վերարտադրմանը (Փաշինյանի կամ այլ կերպարի ղեկավարւոթյամբ) միջին եւ երկարաժամկետ հեռանկարով։

Սեպտեմբերի 27-28-ը Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Եվրոպական ժառանգության օրեր»: Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Երեւանի բնակիչներն ու հյուրերը մասնակցել էին «Եվրոպայի օր» տոնակատարությանը:

 

Տիգրան Բաղրամյան

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի