Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Ազգային ժողովի ամբիոնից ցանկանում եմ մեկ պահ երեւանյան շքեղ ու թանկարժեք լույսերից, հրավառություններից, հարյուր միլիոնավոր դրամների՝ մեկ անձից կատարված վատնում - գնումներից Ձեզ տեղափոխել մեր Հայրենիքի սահման, առաջնագիծ։ Թեեւ արդեն երկու տարի առաջնագիծն ու սահմանը այնքան էլ հեռու չեն Երեւանի կենտրոնից ու հրապարկներից։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անֆդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Նախ հարգանքիս խոսքը, զորակցություն փոխացնելով մեր հայրենակիցներին, որոնք ապրում են թշնամու ուղիղ նշանառության տակ, մաքառում են այդ ամենի դեմ ու իրենց հնարավորությունների ներածի չափով ամրացնում են առաջնագիծը։
«Անցնող շաբաթա վերջին, պատգամավորական գործունեության շրջանակներում, «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ կատարած հերթական այցը Վարդենիսի տարածաշրջան էր, ու հատկացված երեք րոպեները չեն բավարարի թվարկեմ, միայն թվարկեմ այն չլուծված հարցերը, անվտանգային լրջագույն խնդիրները, որոնց հետ այսօր մեն մենակ է սոտքեցին ու մասրիկցին, կուտականցին ու նորաբակցին։ Իրադրությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ աղետալի։ Աղետալի՝ և՛ անվտանգության ուղղակի բացակայության, և՛ սոցիալ տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իմաստով»,- ասաց նա։
Պատգամավորը շեշտոց, որ սեպտեմբերի 13-ի նոր հարձակումը նոր հարված է հասցրել առանց այն էլ Քարվաճառի հանձնումով կազմաքանդված Վարդենիսի պաշտպանական համակարգին․ «Թշնամին, առաջանալով և զավթելով ռազմավարական բազմաթիվ դիրքեր, անգամ կտրել է առանձին գյուղերը սնուցող խմելու ջրագծերը, փակել ակունքները: Այսինքն, շրջան ներխուժած թշնամին ստեղծել է նաև հումանիտար ճգնաժամ։ Փաստենք, որ իշխանությունները ոչինչ չեն անում գոնե մեղմելու համար ստեղծված իրավիճակը: Ավելին, ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առջև ընկած հարազատի, որդու, եղբոր մարմինը մարդիկ չեն կարող հուղարկավորել։ Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս բաց երկնքի տակ է, և նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, որ օգնեն, անգամ սեփական նախաձեռնությամբ անօդաչու սարք թռցնի, որ տեսնի՝ եղբոր մարմինը տեղու՞մ է, թե՞ ոչ»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նրա խոսքով՝ դեռ պարզաբանված չէ, թե ինչու անձնակազմի ցածր համալրվածության պատճառով, դատարկ դիրքով թշնամին կարողացել էր գրավել մի քանի նախկինում բավականին որակյալ ու ամուր կահավորված դիրք, անցնող ամիսներին կառուցել 22 նոր դիրք և հիմնավորվել մեր հողում։
«Նման ծանրագույն իրադրության մեջ հայտնված Վարդենիսում այցելեցինք սույն տարվա սեպտեմբեր ամսին զոհված զինծառայողի բազմանդամ ընտանիքին, և մեր դեմ ուրվագծվեց բարոյականության շրջագծի մեջ չտեղավորվող պատկեր. 4-5 մանկահասակ և կարիքավոր երեխաներ, և նրանց այս 3 ամիսներին ոչ մեկը, անգամ մարզպետը չի այցելել ու փորձել ինչ-որ կերպ օժանդակել: Իսկ կառավարության վերջին փոփոխություններն ուղղակի խորացրել են սոցիալական ճգնաժամը։ Նույն Վարդենիսում սայլակի վրա մեզ ներկայացավ ոտքեր ու ձեռքեր չունեցող հաշմանդամ, ում թոշակը իբր ավելացրել են 3.000 դրամով, փոխարենը կտրել 18.000 դրամ կազմող նպաստը։ Սա է այսօրվա հայաստանյան իրական պատկերը՝ գունեղ լույսեր ու անտեր իրականություն»,- ասաց պատգամավորը։