Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա՝ անկախ ամեն ինչից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում ՀՀԿ-ականների հասցեին հնչող հայհոյանքներին:
«Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ, և միանգամից հարձակվում, կապ չունի դա ով է, իրանից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել, դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս»-ը հնչում է, ու այդ «ֆասի» ժամանակ խաժամուժը հարձակվում է «Ֆեյսբուք»-ով: Ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, որքան ուզում ես ճիշտ բան ասես»,- նշեց պատգամավորը։
Հարցին` հնարավո՞ր է դուրս գա ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Իմ մոտ էդ էնքան հարաբերական ա։ Սա հատուկ զոմբիացված վիճակ չի, որ մնացել եմ, ես սպասում եմ` տեսնեմ, թե ինչ է լինում, էդ էլ` հանուն մեր երկրի, սպասում եմ»:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Սարգսյանը խորհուրդ տվեց չշտապել։ «Մի' շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան։ Ես չեմ ուզում, որ սա տարերային բնույթ կրի և արվի ինչ-որ մեթոդներով, որ ուժերը տանի ցնցումների»։