կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-14 11:46
Քաղաքական

Հրապարակում եմ Նիկոլի 104 ֆեյքերի ցանկը, ովքեր երեկ իմ դեմ ֆաս հրաման են կատարել. Գ. Վարդանյան

Հրապարակում եմ Նիկոլի 104 ֆեյքերի ցանկը, ովքեր երեկ իմ դեմ ֆաս հրաման են  կատարել. Գ. Վարդանյան
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Այսօր ասել էի չէ՞, որ Նիկոլը գնալու է տուն ու իր ֆեյքերին ֆաս հրաման տա մեր ուղղությամբ։ Հիմա հրապարակում եմ այս օրվա ընթացքում Նիկոլի ֆաս հրամանը իրականացնող ֆեյքերի միայն այն ցանկը` 104 ֆեյք, որոնք իմ էջի վրա հարձակման պատճառով հայտնվել են արգելափակման մեջ, մի մեծ թիվ էլ կա, որոնք հարձակումից հետո իրենք են ինձ արգելափակել, որ չպատասխանեմ, դրա համար այդ ցանկը հրապարակել հնարավոր չէ։
 
Բնականաբար դրանց հայհոյանքներն ու սպառնալիքները հրապարակելու կամ հանրայնացնելու իմաստ չեմ տեսնում, քանի որ ինձ պարզ է, որ սա արվում է մեկ մարդու հրամանով և այդ մարդը շուտով կանգնելու է պատասխանատվության առաջ։
 
Ուղղակի ասեմ. ձևի համար ոչ մի իրական պրոֆիլով օգտատեր չկա այս ցանկում, և բոլոր սպառնալիքներ և հայհոյախառն մեկնաբանություններ գրող էջերը ֆեյք են եղել։ Ծանոթացեք այս ցանկին. սա է Նիկոլի իրական հենարանը, որով փորձում է կեղծ պատկեր ստեղծել, թե իբր հանրային աջակցություն ունի։
 
Նիկո՜լ, ամո՜թ ունեցիր, ինձ այսքան հաղորդագրություններ ու սպառնալիքներ ուղղարկողների մեջ չկար գեթ մեկ իրական մարդ, ով իրոք բացատրություն կամ պարզբանում կպահանջեր իմ` քո նկատմամբ արտահայտած կարծիքի ու մտքերի մասին։ Նույնիսկ քո շրջապատն է կրակն ընկել քո ձեռքը և այլևս հրաժարվում են մարդկանց իրենց իրական էջերով հակադարձել։
 
Իսկ թե ովքեր են մնացել քեզ իրական հենարան, այս ֆեյքերը թող լինեն դրա վառ ապացույցը...»: