|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանից մի կին կարճ եւ կոնկրետ հետաքրքրվեց, թե ե՞րբ են Երեւանում դադարելու կրակոցներ հնչել:
Հարցին նախագահը հարցով պատասխանեց. «Կարո՞ղ եք ցույց տալ մի երկիր, որտեղ հանցագործներ չկան, կրակոցներ չեն հնչում, դա միայն դրախտն է»:
Նախագահը նշեց նաեւ, որ իր ասածը դեռ չի նշանակում, որ չպետք է ուժեղացնեն պայքարը հանցագործության եւ այն մարդկանց դեմ, ովքեր զենք են կիրառում:
Նախագահը նշեց, որ ամեն շաբաթ տեղեկանում ենք, թե ինչ կրակոցներ են հնչում ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ եվրոպական տարբեր երկրներում: Սերժ Սարգսյանը նշեց, որ նաեւ մենք ունենք բոլոր հնարավորությունները` Երեւանում կրակոցները նվազագույնիհասցնելու, մանավանդ` մայրաքաղաքը համարվում է անվտանգ եւ բարեհամբույր քաղաք: