|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նորմալ է անցել ամբողջ նախընտրական փուլը, որևիցե խնդիր չի եղել, իմ անվան հետ կապված հետաքրությունն էլ նրանից է, որ լրագրողներից չեմ խորշում: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր ընտրված, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով եկել էր կառավարության ընդունելությունների տուն՝ ստանալու իր պատգամավորական մանդատը:
«Ես բոլորի հարցերին նորմալ պատասխանում եմ, երբեք խոսափողից, տեսախցիկից չեմ խուսափում, բոլորի զանգերին պատասխանում, և եթե մի հարց է լինում ճշտելու, բնականաբար, ինձ են զանգում, ես էլ պատասխանում եմ»,- ասաց Սարգսյանը, ապա կարծիք հայտնեց, որ իր՝ ոստիկանության համակարգում աշխատած տարիների փորձը խորհրդարանական աշխատանքում օգտակար կլինի: «Թիմային աշխատանքում եմ ինձ պատկերացնում, հիմա էլ թիմային աշխատանքի մեջ եմ, բայց ամեն դեպքում, անհատականությունս ու դեմքս կորցնել չեմ պատրաստվում»,- ասաց նա: