Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չի այն կարծիքի հետ, որ կորոնավիրուսի տարածման եւ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների նկատմամբ։
«Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական, այսինքն՝ մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչը այնպես չենք արել եւ անում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մեղադրանքի խնդիր չկա, մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ եւ լինում է վնասը պատճառած կողմ։ Այստեղ չկա տուժող եւ վնասը պատճառած կողմ, մենք բոլորս միասին եւ տուժողն ենք, եւ վնասը պատճառողն ենք, հետեւաբար, այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը։ Մեր հիմնական նպատակն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը եւ դրան պետք է հասնենք միասին»,- այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։