|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնել էինք, որ Արարատի մարզի Դեղձուտ և շրջակա համայնքների բնակիչները շրջապատել էին ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը` պահանջելով բացատրել՝ ինչո՞ւ չի քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:
Ավելի վաղ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես 2012թ.-ից էնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որ կոչվում ա դավաճանություն… Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, իմ ընկերներին չեմ դավաճանի, էդ «դ» տառը իմ վրա չեմ վերցնի: Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»:
Բնակիչները նրան ժամանակ էին տվել մինչև ժամը 16:00-ն` մանդատը վայր դնելու համար, սակայն Սարգսյանը չի արձագանքել նրանց պահանջին:
Yerkir.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ իրենք են ընտրել Ալիկ Սարգսյանին, և նրա կուսակցությունը պետք է լինի իրեն ընտրած ժողովուրդը: «Այդ «դ» տառն Ալիկ Սարգսյանն իր վրա վերցրեց, նա դավաճանեց իր ընտրողին»,- ասացին նրանք մեզ հետ զրույցում:
Այս պահին բնակիչները երթով շարժվում են հրապարակ, սակայն խոստացան` եթե Ալիկ Սարգսյանը չմիանա շարժմանը կամ վայր չդնի մանդատը, ամեն օր շրջափակելու են նրա առանձնատունը: