|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ ոստիկանությունն իրենց նվիրել է հայերեն-ֆրանսերեն զրուցարան` ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում:
«Լավ առիթ է` ավելացնելու մեր իմացած լեզուների քանակը: Լավ կլիներ, եթե ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանային, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է դրա համար»,- ասաց նա:
Ոստիկանությունը նախաձեռնել է հայ-ֆրանսերեն զրուցարանի տպագրությունը, որպեսզի ոստիկանները կարողանան գագաթաժողովի անցկացման օրերին շփվել ֆրանսալեզու քաղաքացիների ու հյուրերի հետ: