կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 16:27
Հասարակություն

Հայ-ֆրանսիական բարեկամություն

Հայ-ֆրանսիական բարեկամություն

Սեպտեմբերի 23-25-ը Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հրավերով պաշտոնական այցով Նիցցայում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ ունեցած  ելույթում Երեւանի քաղաքապետըկարեւորել է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ օրեցօր ամրապնդվող եւ ընդլայնվող բարեկամական ու գործընկերային կապերը:

 

Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ Նիցցայի Հայաստանի հրապարակում Ռուբեն Սեւակի հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Երեւանի քաղաքապետը նշել է. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները մեզ` հայերիս համար, յուրահատուկ տեղ ունեն: Չկա մի հայ, որ հարգանքով չվերաբերվի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին եւ երախտագիտությամբ չգնահատի այն փաստը, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց ու դատապարտեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը»:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը այցելել է նաեւ Նիցցայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետը եղել է նաեւ տեղի հայկական վարժարանում, ուր ծանոթացել է վարժարանի պայմաններին ու կրթական ծրագրերին: