Կրասնոդարի հայ համայնքը նախաձեռնել է Սոս Սարգսյանի արձանը տեղադրել
«Հրապարակը» գրում է. «Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը որոշել է Սոս Սարգսյանի հուշարձանը կանգնեցնել իր հարազատ Ստեփանավանում: Էսքիզն արդեն պատրաստ է, հաստատվել է նաև տեղադրման վայրը: Այն կտեղադրվի մեծ դերասանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին: Ընդ որում, սեպտեմբերին հյուրախաղերի մեկնող Համազգայինը դրա նախօրեին կվերադառնա ԱՄՆ կատարած հյուրախաղերից և կհասցնի մասնակցել իր հիմնադրի հուշարձանի բացմանը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։