կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 13:06
Քաղաքական

Բանակի հայտարարությունից հետո եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները. քաղաքագետ

Բանակի հայտարարությունից հետո եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով՝ բանակի հայտարարությանը: Նա մասնավորապես նշել է՝ սա նշանակում է, որ եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։ Գրառումը՝ ստորև։

«Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է․ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։

Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։

Կա երկու ճանապարհ․

- կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,

-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Թյուրիմացությանը հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։

Վերջ»: