կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 21:47
Հասարակություն

Ոստիկանությունը իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ. Ոստիկանությունը հիշեցնում է

Ոստիկանությունը իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ. Ոստիկանությունը հիշեցնում է

ՀՀ Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես ասվում է.

«Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության  բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:

Ոստիկանությունը պարզաբանում է.

«Ոստիկանության  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  2-րդ  հոդվածի  համաձայն՝  ոստիկանության   խնդիրներից  է  օրենքին  համապատասխան  ապահովել  վարչական  իրավախախտումների նախականխումը,կանխումը  և  խափանումը:     Նույն օրենքի    11-րդ  հոդվածի  1-ին   կետի   համաձայն՝   ոստիկանությունը   պարտավոր  է  բերման ենթարկել  հանցանք  կամ վարույթ  պահանջող  այլ  իրավախախտում  կատարած անձանց,   պարզել  հանցագործություններ և այլ իրավախախտումներ  ծնող  պատճառներն  ու   դրանց  նպաստող  պայմանները,   ձեռնարկել   համապատասխան   միջոցներ    դրանք   վերացնելու  ուղղությամբ:


«Վարչական   իրավախախտումների  վերաբերյալ» ՀՀ  օրենսգիրքը   վարչական  պատասխանատվություն   է   սահմանել    առանց   համայնքի    ղեկավարին    օրենքով    սահմանված   կարգով     իրազեկելու    կամ    իրազեկման   պայմանների   խախտմամբ     հավաք    անցկացնելու   համար /հոդված 1801, մաս 1-ին/,   որի  նախականխումը,  կանխումը, ինչպես նաև  ապօրինի երթի  խափանումը  /հատկապես   երբ  իրավախախտումը տևող  բնույթ ունի/  ոստիկանությունը   ապահովելու է ապօրինի երթի կազմակերպիչների նկատմամբ վարչական  հարկադրանքի միջոցներ կիրառելով:

 Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական  պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը  այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման  ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»: