Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
News.am-ը գրում է. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պետությունից դեռևս չի ստացել 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների համար նախատեսված` կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Այս տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեցին Կենտրոնական դեպոզիտարիայից։
Խոսքը ՀՀ պետական բյուջեից նախատեսված կուտակային հատկացումների մասին է, որը 2018 թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ վճարման կազմում է 7,5 տոկոս։
Նշենք, որ ըստ ընթացակարգի, ՊԵԿ–ը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` պետությունից հատկացում կատարելու համար։ Կուտակային հատկացումներ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մանսակիցների ռեեստրավարը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, յուրաքանչյուր մասնակցի հաշվին է փոխանցում կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր։
NEWS.am–ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ իրենց կուտակային հաշիվների չի երևում հուլիս–օգոստոսի փոխանցումները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ին պարզաբանեցին, որ նոր համակարգի ներդրման արդյունքում շահառուների հաշիվներին ուղղված պետական հատկացումների վերաբերյալ տվյալները չեն երևում։ Այնումենայնիվ, հարկային մարմինը չհստակեցրեց՝ ի վերջո իրենք փոխանցումը կատարել են, թե ոչ։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ–ից գրավոր պատասխանեցին.
«Ուժի մեջ մտնող փոփոխություններն իրականացվում են փուլային եղանակով՝ հաշվի առնելով ծրագրավորման և թեսթավորման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Առաջնահերթ իրականացվել է ծրագրային փոփոխություն եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներում` օգոստոսի 1–ից ապահովելով հաշվարկների պատշաճ ներկայացման հնարավորություն, իսկ համակարգի վերջնական ներդրումը իրականացվելու է 2018թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում՝ կուտակային հատկացումների փոխանցման մասով ստացված համապատասխան տեղեկատվությունը տրամադրելով մասնակիցների ռեեստր վարողին»,–հայտնեցին ՊԵԿ–ից՝ հավաստիացնելով, որ հոկտեմբերին համակարգի բոլոր շահառուներն իրենց անձնական էջերում կկարողանան տեսնել կուտակային հատկացումների ամբողջ տեղեկատվությունը:
NEWS.am–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը հաստատեց, որ պարտադիր կուտակայինի մասնակիցների, այդ թվում՝ իր հաշվիների վրա չեն նստել հուլիս և օգոստոս ամիսներին՝ իրենց հասանելիք կուտակային գումարները։
Նրա խոսքով՝ արդյունքում նրանց գումարները չեն դարձել ֆոնդերի փայեր՝ և դրանց տեղաբաշխումից որևէ եկամուտ չի ստացվել.
«Այսինքն՝ մոտ 300 000 մասնակիցներ զրկվել են իրենց հուլիս և օգոստոս ամիսներին կուտակած գումարների տոկոսներից»,– նշեց նա։
Տնտեսագետի խոսքով՝ առ այսօր հստակ չէ, թե ով է հանդիսանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի լիազոր մարմինը և ով է փոխհատուցելու չստացված օգուտները:
Ըստ նրա՝ քաղաքացու կուտակային հաշիվները պետք է պաշտպանված լինեն նմանատիպ տեխնիկական խոչընդոտներից։
Տնտեսագետը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 2014 թ. ապրիլի 2–ի որոշումը, նշեց, որ մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական և կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների։
Ըստ ՍԴ որոշման՝ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը՝ իրենց իրավասության շրջանակներում, պետք է համապատասխան իրավակարգավորումներ իրականացնեն՝ պաշտպանելու համար մարդկանց սեփականության իրավունքը, այն կախվածության մեջ չդնելով տարաբնույթ տեխնիկական պայմաններից: