|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս մեկ անգամ խնդրեց ՀՀ աշխատանքի ու սոցիալակալն հարցերի նախարարին պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է աշխատողը հետ պահանջել այն կուտակային պահումները, որը գործատուն արդեն կատարել է: «Իսկ եթե չստանա հետ այդ գումարները, նա կարո՞ղ է դիմել դատարան»,- հետաքրքրվեց պատգամավորը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Գործատուն կարող է իրականացնել իր լիազորությունները՝ չնայելով` սանկցիաներ նախատեսված են, թե` ոչ: Ինչ վերաբերում է քաղաքացու իրավունքներին, քաղաքացին իրավունք ունի դիմելու դատարան, բայց ես չեմ կարող ասել, որ եթե դիմի, ինչ վճիռներ կկայացնի դատարանը»: