Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի ապրիլ ամսվա ընթացքում սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է մայիսի 19-ին:
Այն բաժանորդները, որոնք մինչև մայիսի 19-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` մայիսի 23-ից կհոսանքազրկվեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը նաև տեղեկացնում է, որ մայիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
10:30-14:30 Վարդանանց փ. 2, 4, 6/1 շենքերը, Նալբանդյան փ. 48 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
10:00-17:00 Նեկրասովի փ. 10-34 սեփական տները, Լորիս Մելիքյան փողոցը, Ս.Դավիթ փ. 50-58 սեփական տները (զույգ), Մազմանյան փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքերը, Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Բարյաբերդի փ. 1-79, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տները, Իսակովի պող. 4, 4/1, 4/2 շենքերը, Վերֆելի փ. 3-6 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Բաղրամյան պող. 22Ա շենքը և հարակից հանրային բաժանորդները, Բաբայան փ. 12, 14, 16, 16Ա շենքերը, Արաբկիր 45փ. 1-18; 47փ. 2-14 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
10:30-13:30 Նորք-Մարաշ թաղամասի`Ս.Խանզադյան 2-րդ նրբանցքը, Նորքի 2-րդ փ. 1, 2 նրբանցքները, Նորքի 7-րդ փողոցը, հարակից տարածքների սեփական տները և հանրային բաժանորդները,
14:00-17:00 Նորքի Այգիներ 202 շենքը, թիվ 121 մանկապարտեզը, հարակից տարածքների սեփական տները և հանրային բաժանորդները,
10:30-14:00 Ավան` Աճառյան փ. 18 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
14:30-15:30 Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի` Տաշքենդի նրբ. 28, 30, 32 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
16:00-17:00 Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի` Բաբաջանյան նրբ. 2, 4, 6, 8, 10 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
Արմավիրի մարզի`
11:00-15:00 Ջանֆիդա գյուղը,
11:00-17:00 Բերքաշատ, Գետաշեն և Շենավան գյուղերը,
13:00-15:00 Քարակերտ գյուղը,
Արագածոտնի մարզի`
11:00-17:00 Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի փողոցը և հարակից տարածքները,
Արարատի մարզի`
10:00-12:00 Լուսառատ և Եղեգնավան գյուղերը,
10:00-13:00 Արևաբույր, Աղավնաձոր և Գոռավան գյուղերը մասնակի,
10:30-16:00 Ազատավան գյուղը մասնակի,
12:00-14:00 Նոյակերտ գյուղը, Եղեգնավան, Լուսառատ, Արարատ գյուղերը, թիվ 2392 զորամասը, Լուսառատ գյուղի «Էլ Թի Բի», «Հայ Առաքելական եկեղեցի Խոր Վիրապ վանք» հանրային բաժանորդները, Եղեգնավան գյուղի «Ա.Ղազարյան», «Դուշունց Վիկտորիա» հանրային բաժանորդները, «Ղ-Տելեկոմ» ընկերության բջջային կայանը,
Վայոց Ձորի մարզի`
10:30-13:00 Ջերմուկ քաղաքի Վնասազերծման կայանը, Կեչուտ և Ձախափնյա թաղամասերը,
10:00-16:00 Վայք քաղաքի Երկրաբանների, Շահումյան, Մայիսյան, Իսրայել Օրու, Շինարարների, Ազատության փողոցները մասնակի, Ջերմուկի խճուղին և Մոզ թաղամասը մասնակի,
14:00-16:00 Մալիշկա գյուղը մասնակի,
Շիրակի մարզի`
11:00-17:00 Գյումրի քաղաքի Կոմսոմոլի, Գերցենի, Եսայան փողոցները իրենց հարակից տարածքներով, Անիի տարածաշրջանի Հայկաձոր, Բագրավան համայնքները, Արագածոտնի մարզի Ներքին Արթիկ համայնքը, սահմանային ուղեկալներ «Խարկով», «Ջրափի» և «Ախուրյան» ջրամբարը, Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ, Արևաշատ, Սպանդարյան, Մեծ Մանթաշ համայնքները իրենց հարակից հանրային բաժանորդներով,
Լոռու մարզի`
10:00-14:00 Ստեփանավան քաղաքի Չարենցի, Թելման, Աբովյան փողոցները, Կենտրոնական և Սուրբ Նշան թաղամասերը, թիվ 2 դպրոցը, պոլիկլինիկան, զինկոմիսարիատը, կադաստրը և առևտրի կենտրոնը,
11:00-17:00 Տաշիր քաղաքի էլ.ցանցի թաղամասը, Ասֆալտի գործարանը և հիվանդանոցը, Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասը, Ջրաշեն և Սարամեջ գյուղերը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: