կարևոր
1330 դիտում, 2 օր առաջ - 2025-04-16 14:58
Հասարակություն

Կովը վաճառելու եք, պետությունը գալու է կանգնի ձեր գլխին, ասի՝ դե հարկ տուր, բայց սա ամենը չէ, պետությունը ձեր համար անակնկալ է պատրաստել, սիրելի քաղաքացինե՛ր․ Խամոյան

ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը խոսեց համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի մասին. «Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ամենը չէ. քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև՝ դատելու: Բոլոր նրանց, ովքեր գիտեին, որ հայտարարագիր չլրացնելու դեպքում միայն վարչական պատասխանատվություն է սպառնում, ասեմ. ՔՕ համապատասխան հոդվածում սահմանված է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելն առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում է...»,- նշեց նա: Խամոյանն ասաց, որ հարցում է ուղարկել նաև Գլխավոր դատախազին՝ պարզելու՝ արդյո՞ք մարդը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի:
 

Հարցմանը պատասխանել է Եղիազար Ավագյանը՝ նշելով, որ «Բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից»: Մանրամասները՝ տեսանյութում: